«Յուրաքանչյուր մարդու սրտում ցանկալիին հասնելու ուժ է տեղակայված»․ Անահիտ Սիմոնյանի լուսանկարը

15:47   1 օգոստոսի, 2020

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային սպորտային կերպարում։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին կրում է սպիտակ շապիկ, ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ։ Երգչուհին հավաքել է վարսերը, նախընտրել է նուրբ շպար։ Հրապարակմանը կից Անահիտ Սիմոնյանը ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Յուրաքանչյուր մարդու սրտում ցանկալիին հասնելու ուժ է տեղակայված։ Այն հանգիստ չի տալիս մինչեւ չհասնես այն կետին, ինչին ձգտում ես։ Ամեն ինչ հնարավոր է մի դեպքում․ իսկապես ուզես այն, ինչին գնում ես»։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ էր կրում։ Անահիտ Սիմոնյանը պարզ սանրվածք էր ընտրել ու արձակել մազերը, կերպարն ամբողջացրել էր բնական շպարը. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Երգչուհին լուսանկարը չէր մեկաբանել։

Գլխավոր լուսանկարը՝ arginephoto



© NEWS.am STYLE