Ալլա Պուգաչովայի համերգային տնօրենը մեկնաբանել է Գալկինի հետ նրա ապահարզանի մասին լուրերը

17:06   1 օգոստոսի, 2020

Ալլա Պուգաչովայի համերգային տնօրեն Ելենա Չուպրակովան մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված երգչուհու եւ իր ամուսնու՝ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինի հետ ապահարզանի մասին լուրերը: Այս մասին հայտնում է Daily Storm-ը։

Замок Аллы Пугачевой и Максима Галкина требуют снести после жалобы ...

Ավելի վաղ տարբեր պարբերականներում տեղեկություն էր հայտնվել, որ Պուգաչովան իբր թողել է ամուսնուն, իսկ Գալկինը սառն ու անտարբեր է դարձել իր կնոջ նկատմամբ:

Ինչպես պարբերականին ասել է երգչուհու տնօրեն Ելենա Չուպրակովան, աստղային զույգի ամուսնալուծության մասին տեղեկություններին չարժե հավատալ: «Նման բան չի եղել եւ չկա», - ասել է նա:

Максим Галкин показал, как их с Аллой Пугачевой дети играют на ...

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը ամուսնացած են 2011թ․-ից, նրանք ունեն երկու երեխա՝ Լիզան եւ Գարին: Հաղորդավարի համար սա առաջին ամուսնությունն է, երգչուհու համար՝ 5 - րդը։



© NEWS.am STYLE