Սեր, համարձակություն, նրբություն. հայտնիների Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո)

16:05   1 օգոստոսի, 2020

Ճանապարհորդելը դեռեւս հեռավոր երազանք է մնում շատերիս համար, այդ պատճառով էլ հայտնիների ինստագրամյան էջերն այս ընթացքում զերծ են ճամփորդական կադրերից, որոնք, սովորաբար, հայտնվում են ամռան ընթացքում, բայց նրանք չեն թողնում, որ երկրպագուներն ու հետեւորդները ձանձրանան: Նոր ֆոտոշարքեր, ոճափոխություններ, ընտանեկան եւ անձնական հրապարակումներ՝ հենց նման գրառումներով են առանձնացել հայ հայտնիների էջերը: NEWS.am STYLE-ն ամփոփոխել է շաբաթվա ամենավառ հրապարակումները:

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը մայրանալուց հետո իր առաջին ֆոտոշարքն է իրականացրել, որի կադրերը Արփին, պարբերաբար, տեղադրում է ինստագրամյան իր էջում: Ֆոտոշարքում շեշտված են դերասանուհու վառ ու հրապուրիչ դիմագծերը: Հետեւորդներն, ինչպես միշտ, հաճոյախոսություններ են շռայլել նրան:

No description available.

No description available.

No description available.

Դերասանուհի Օլյա Հակոբյանը վերջին շրջանում բավական ակտիվ է: Նա ոչ միայն նկարահանվում է «Շիրազի Վարդը» սերիալում, այլեւ շարունակում լուսանկարվել նոր՝ մեկը մյուսից տարբեր ֆոտոշարքերում: Վերջին ֆոտոշարքում Օլյան բավական գայթակղիչ կերպարում է՝ նա կրում է հովազի պրինտով զգեստ, թրենդային համարվող օղակաձեւ ականջօղեր եւ թաց սանրվածք (Լուսանկարները՝ _arm_yans):

Նոր ֆոտոշարք են իրականացրել նաեւ դերասան Բեն Ավետիսյանն ու սիրելին՝ Դիանա Տոնոյանը: Նրանք իրենց ինստագրամյան էջերը, պաբերաբար, թարմացնում են համատեղ լուսանկարներով, որոնցով կիսվում են, նույնիսկ, զույգի երկրպագուները:

No description available.

No description available.

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը դիմել է ոճային փոփոխության: Այսուհետ նրան ավելի հաճախ կտեսնեք նարնջագույն վարսերով:

No description available.

«Մեր աշխատանքում շատ հաճախ (գրեթե միշտ) դերասանուհու կերպարային փոփոխությունները որոշում են դիզայներ-ոճաբանը եւ ռեժիսորը: Մեծ հաջողություն է, երբ այդ փոփոխության մեջ դու գտնում ես քեզ: Այն մարդիկ, ովքեր նոր մազերս չսիրեցին` հույս ունեմ նոր կերպարս կսիրեն: Շնորհակալություն բոլորին կարծիքների համար»,-գրել է դերասանուհին: 

No description available.

Շաբաթվա ընթացքում բարի լուրով կիսվել է դերասանուհի Մարիամ Մելիքյանը՝ երկրպագուներին հայտնելով երկրորդ հղիության մասին: Իր գեղեցիկ կարգավիճակը Մարիամը բացահայտել է ինստագրամյան էջում:

No description available.

Իսկ արդեն մայրացած հայտնիները, ինչպես օրինակ, Աննա Դովլաթյանն ու Մադոննա Հարությունյանը, իրենց կյանքի ամենաթանկ էակների հետ լուսանկարներ են հրապարակել:

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ երկրպագուներին ջերմացրել է ամուսնու ու դստեր հուզական լուսանկարով:



© NEWS.am STYLE