Ռիհաննան իր նոր բյութի-բրենդի շնորհանդեսին ներկայացել է մարմինն ընդգրկող համարձակ զգեստով (ֆոտո)

15:18   1 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի համավարակը չի խանգարել 32-ամյա Ռիհաննային եւս մեկ բրենդ գործարկել։ Ոչ այնքան վաղուց դիզայներ երգչուհին հայտարարել էր, որ կթողարկի Fenty Skin-ի խնամքի գենդերային չեզոք կոսմետիկա:

Рианна

Շնորհանդեսը տեղի է ունեցել վիրտուալ ձեւաչափով։ Ռիհաննան եւ նոր ապրանքանիշի ամբասադորը՝ բյութի-բլոգեր Շոն Գարեթը, Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ միջոցներ են ներկայացրել: Բայց նման միջոցառումների համար պարտադիր ֆոտոշարքից, ինչպես նախկինում ընդունված էր, Ռիհաննան նույնպես չի հրաժարվել:

Նկարահանումների կադրերը նա ներկայացրել է սոցցանցերում։ Աստղի հանդերձանքի ընտրության հետ կապված խնդիրներ նույնպես չեն եղել. իհարկե, Ռիհաննան նախապատվությունը է տվել իր՝ Fenty լյուքս ապրանքանիշի, համարձակ բացվածքներով կաշվե զգեստին եւ այն համալրել է դիզայներ Ամինա Մուադդիի հետ կոլաբորացիայի ընթացքում ստեղծված սանդալներով:

«Fenty Skin-ի շատ զվարճալի վիրտուալ երեկույթ։ Շնորհակալություն բոլորիդ մեր միջոցառմանը մասնակցելու համար»,- գրել է Ռիհաննան։

Рианна

Երգչուհին նաեւ բացահայտ պատմել է, որ ինքն էլ է մաշկի հետ կապված խնդիրներ ունեցել եւ իր երկրպագուներին կոչ է արել չկոմպլեքսավորել եւ չմտածել, որ հայտնիները միշտ կատարյալ տեսք ունեն:

Ամեն ինչ սկսվել է պզուկներից, երբ ես դեռահաս էի, որից հետո իմ մաշկը կորցրել էր իր առողջ տեսքը։ Ընդհանուր առմամբ, շատ ջանքեր են պահանջվել, որպեսզի ամեն ինչ կարգի բերվի», - իր լսարանին պատմել է Ռիհաննան։

Рианна

Այսօր համացանցում հայտնվել է նաեւ նոր բրենդի առաջին արշավը։ Դրանում Ռիհանայի հետ նկարահանվել են Lil Nas X եւ A$AP Rocky ռեփերները։

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE