Կարճ կիսատաբատ, ամառային բլուզ․ Էմմիի բնական կերպարը

19:52   1 օգոստոսի, 2020

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ամառային քնքուշ կերպարում։ Էմմին կրում է բաց երանգի բլուզ, ջինսե, ուլտրակարճ կիսատաբատ։ Նա հավաքել է վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը ջինսե շորտ էր կրում, որը համադրել էր սպիտակ շապիկի հետ։ Էմմին մարզակոշիկներ էր ընտրել ու արձակել մազերը։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին կերպարն ամբողջացրել էր լայնեզր գլխարկով։ «Ժպտա»,- հրապարակումը մակագրել էր նա։

 

 

 

Գլխավոր լուսանկարը՝ akphotography_studio



© NEWS.am STYLE