«Քիչ հավատ ունեցողը քիչ սեր ունի»․ Մանո Գրիգորյանի լուսանկարը

20:42   1 օգոստոսի, 2020

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է  ամառային հմայիչ կերպարում։

Instagram-ի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրում Մանո Գրիգորյանը պատկերված է եկեղեցում։ Նա կրում է վառ երանգի շապիկ, ուլտրակարճ կիսատաբատ, մարզակոշիկներ։ Հրապարակմանը կից դերասնուհին գրել է․ «Քիչ հավատ ունեցողը քիչ սեր ունի»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Մանոն ամուսնու՝ դերասան Սարգիս Գրիգորյանի հետ էր։ Ամուսինները ջերմ գրկախառնված էին։ Կրում էր սպորտային հանդերձանք։ Մանոն նուրբ շպարով էր, նա հավաքել էր վարսերը։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE