Ռեփեր Էնդի Կարտրայտի կնոջ կալանքի ժամկետը երկարացրել են

23:13   1 օգոստոսի, 2020

Դատարանը երկարաձգել է զոհված ռեփեր Էնդի Կարտրայտի (Ալեքսանդր Յուշկո) կնոջ՝ Մարինա Կոխալի ձերբակալման ժամկետը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետերբուրգյան դատարանների մամուլի ծառայությունը։

«Սմոլնինյան շրջանային դատարանը 72 ժամով երկարաձգել է Մարինե Կոխալի կալանքի ժամկետը»,-պատմել են մամուլի ծառայությունում:

Жена рэпера Энди Картрайта: что известно о Марине Кохал. Новости ...

Հայտարարել են, որ կալանքը երկարացնելու մասին միջնորդությունը վերաբերում է ձերբակված անձի մասին փաստաթղթերի հավաքագրմանը։ Քննիչներն ու դատախազները չեն առարկել, դատարանը միջնորդությունը բավարարել է։

Հուլիսի 30-ին Versus Battle-ի մահացած մասնակցի մարմինը ուղարկել են փորձաքննության: Նրա կինը՝ Մարինա Կոխալը, հայտարարել է, որ նա մահացել է չորս օր առաջ թմրանյութերի գերդոզավորումից, եւ ինքը որոշել է մասնատել մարմինը եւ ազատվել դրանից՝ ամուսնու հեղինակությունը պահպանելու համար:



© NEWS.am STYLE