Բիլլի Այլիշի նոր տեսահոլովակը մեկ օրում ավելի քան 5 մլն դիտում է հավաքել

11:09   2 օգոստոսի, 2020

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը թողարկել է My future երգի տեսահոլովակը։ Այն պատրաստված է անիմացիոն ոճով։ Գաղափարը կյանքի կոչելուն օգնել է ռեժիսոր Էնդրյու Օնորատոն։ YouTube-ում ընդամենը մեկ օրում այն դիտել են ավելի քան հինգ միլիոն անգամ։

«Վերջապես թրենդում լավ երաժշտությունն է։ Այն շատ ավելի լավն է, քան մյուս բոլորը։ Ես աջակցում եմ Բիլլին։ Լավ աշխատանք է», - երգչուհու երկրպագուները մեկնաբանել են նոր տեսահոլովակը։

Մուլտֆիլմի հերոսուհին արտաքնապես հիշեցնում է երգչուհուն։



© NEWS.am STYLE