«Ոչ ոք չի կարող վնասել ուրիշին` չվճարելով դրա համար...»․ Էլեն Ասատրյան

12:33   2 օգոստոսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

View this post on Instagram

A post shared by #ellenasatryan (@ellenasatryan) on

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Էլենը կրում է սեւ բլուզ։ Նա հավաքել է վարսերն ու դիմագծերն ընդգծող դիմահարդարում ընտրել։ Հրապարակմանը կից դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Ոչ ոք չի կարող վնասել ուրիշին` չվճարելով դրա համար...»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում Էլենը կրում էր ուսերը բաց, մուգ երանգի տոպ, գոտկատողը բաց ջինսե տաբատ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, իսկ մեղմ, բայց միեւնույն ժամանակ արտահայտիչ շպարն էլ ավելի էր ընդգծել նրա դիմագծերը։ Էլենի կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները․ նուրբ վզնոց, կլոր ու մեծ ականջօղեր։



© NEWS.am STYLE