«Հրաշք»․ Աննա Դովլաթյանը՝ ոճային կերպարում

13:48   2 օգոստոսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային հմայիչ ու ոճային կերպարում։ Աննան ու նրա ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, վերջերս են ծնողներ են դարձել։ Զույգը դուստր է ունեցել, որին տվել է Կարինա անունը։

View this post on Instagram

A post shared by Anna Dovlatyan (@dovlatyan_anna) on

Իր միկրոբլոգում հրապարակված նոր կարդերում Աննան կրում է ոճային, պատառոտված ջինսե տաբատ, սպիտակ երանգի տոպ։ Նա արձակել է մազերը, նախընտրել՝ նվազագույն շպար։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու սպորտային կոշիկները։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Բարի օր բոլորին»։ Հետեւորդները մեկնաբանություններում բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Հրաշք»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կարդերում Աննան դստեր հետ էր։ Նա ջերմ գրկել էր փոքրիկին։ Նրանք քնած էին։ Երգչուհին սպորտային հագուստով էր, նրա վարսերն արձակված էին, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից Աննան գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE