«Կապույտի 50 երանգները»․ Լուսինե Թովմասյանի լողափնյա լուսանկարը

14:39   2 օգոստոսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով, տեսանյութերով, ինչպես նաեւ առօրյան ու հանգիստը նկարագրող հրապարակումներով:

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan) on

Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է սպիտալ բլուզ ու կիսատաբատ, ինչ էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ ոտքերը, կապույտ բաճկոն։ Գեղեցկուհի մայրիկն արձակել է վարսերը։ Նրա կերպարն ամբողջացնում են մարզակոշիկներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Լուսինե Թովմասյանն անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Կապույտի 50 երանգները»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երկու երեխաների հմայիչ մայրիկը պատկերված էր դստեր՝ Արիանայի հետ։ Լուսինե Թովմասյանն առանց շպարի էր, ցույց էր տվել բնական գեղեցկությունը։ «Ողջույն»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE