Սլացիկ ոտքեր, սպորտային կերպար․ Տաթեւիկ Ադումյանի լուսանկարը՝ Սեւանա լճի ֆոնին

15:41   2 օգոստոսի, 2020

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, որն այժմ հանդես է գալիս «Խաբկանք» հեռուստասերիալում, առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

View this post on Instagram

A post shared by Tatevik Adumyan (@adumyantatevik) on

Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա սպորտային կերպարում։ Նա կրում է ուլտրակարճ կիսատաբատ, վանդակավոր, լայն վերնաշապիկ, մարակոշիկներ։ Դերասանուհին կերպարանք է ընդունել պատուհանագոգին նստած։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, բայց հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան․ «Յուրահատուկ», «գեղեցկուհի», «նրբիկ», «սիրուն ու հրաշք»։

Օրերս դերասանուհին ներկայացել էր առօրյա սպորտային կերպարում։ Նա կրում էր սեւ երանգի բլուզ, ջինսե պատառոտված ջինսե տաբատ, կարմիր գույնի սպորտային կեշիկներ։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր վարսերը, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից Տաթեւիկը գրել էր․ «Հիմա․․․ քրտնաջան աշխատանքային օրերից հետո իրական հանգիստ... հոգու խաղաղություն, մտքի խաղաղություն․․․»։



© NEWS.am STYLE