Նատալյա Պոդոլսկայային կասկածում են հղիության մեջ

15:04   2 օգոստոսի, 2020

Երեկ «Только никому» Telegram-ալիքը կիսվել է նորությամբ, ըստ որի 38-ամյա Նատալյա Պոդոլսկայան եւ նրա 52-ամյա ամուսինը՝ Վլադիմիր Պրեսնյակովը շուտով երկրորդ անգամ ծնողներ կդառնան: Այս լուրով սոցիալական ցանցում կիսվլ է մերձմոսկովյան դեղատներից մեկի աշխատակցուհին, որը պնդում է, որ տեսել է երգչուհուն արդեն բավական մեծ որովայնով:

Ամուսիններն առայժմ լռում են։ Սակայն զույգի երկրպագուները վստահ են, որ շուտով աստղային ընտանիքում իսկապես համալրում տեղի կունենա։ Նրանք ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ վերջին ժամանակներս երգչուհին լուսանկարում թաքցնում է որովայնը եւ նախընտրում է ազատ հագուստ։ Պոդոլսկայայի երկրպագուների կարծիքով՝ այժմ նա գտնվում է հղիության 5-րդ ամսում։

Владимир Пресняков и Наталья Подольская с сыном Артемием

Նատալիան եւ Վլադիմիրը բազմիցս ասել են, որ ցանկանում են եւս մեկ երեխա ունենալ: Առաջնեկը զույգին հեշտ չի տրվել։ Պոդոլսկայան պատմել է, որ նրանք երկար տարիներ անարդյունք փորձում էին ծնող դառնալ:

Владимир Пресняков и Наталья Подольская

Նշենք, որ երկրորդ հղիության ընթացքում Պոդոլսկայան արդեն կասկածվում էր մի քանի տարի առաջ, սակայն այդ ժամանակ աստղը հերքեց այդ լուրերը՝ հավելելով, որ ինքն ու ամուսինը ուրախ կլինեին ընտանիքում համալրման համար:

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE