Մահացել է դերասան Ուիլֆորդ Բրիմլին

14:04   2 օգոստոսի, 2020

Մահացել է ամերիկացի դերասան Ուիլֆորդ Բրիմլին։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Նա մահացել է 85 տարեկան հասակում Յուտա նահանգի իր տանը։

Կյանքի վերջին օրերին արտիստը դիալիզի պրոցեդուրաներ է անցել հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում եւ բողոքել վատ ինքնազգացողությունից:

Բրիմլին կինոկարիերան սկսել է 1970-ական թվականներին եւ նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում: Նա հայտնի է «Չինական սինդրոմ», «Ինչ-որ բան» եւ այլ ֆիլմերում կերտած իր դերերով։ Բրիմլին նաեւ նկարահանվել է ԱՄՆ-ում հայտնի մի քանի գովազդներում։

Դերասանին ախտորոշել են շաքարախտ 1979 թվականին։ Անցնելով բուժում, նա բացահայտ խոսել է իր հիվանդության մասին եւ դարձել է շաքարախտի ամերիկյան ասոցիացիայի  ակտիվիստ։



© NEWS.am STYLE