«Նրբություն»․ Սոֆի Դեւոյանը՝ ուսերը բաց եթերային զգեստով

16:40   2 օգոստոսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է եթերային քնքուշ կերպարում։

View this post on Instagram

A post shared by Sofi Devoyan (@sofi_devoyan_) on

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Սոֆին սպիտակ, ուսերը բաց զգեստ է կրում։ Նա վարսերը հավաքել է զգետսի երանգի մազակալով, ընտրել է նվազագույն ու նուրբ շպար։ Սոֆիի կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Նրբություն», «չքնաղ, հմայիչ, գրավիչ գեղեցկուհի»:

Օրերս հրապարակված լուսանկարում Սոֆին պատկերված էր եկեղեցու ֆոնին։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը սեւ տաբատ էր կրում ու կապույտ բլուզ։ Նա սպիտակ մարզակոշիկներ էր ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր բնական շպարը։ «Խաղաղություն Երկրիս»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE