Գիտեի՞ք արդյոք․ «Մատանիների տիրակալը․ թագավորի վերադարձը»․ 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

20:22   2 օգոստոսի, 2020

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Պիտեր Ջեքսոնի՝ «Մատանիների տիրակալը․ թագավորի վերադարձը» ժապավենի մասին (2003թ.)։ Եվ այսպես.

1.Ֆիլմի առաջին տեսարանը, որտեղ բացատրվում է Գոլումի ծագումը, սկզբում պետք է ցուցադրվեր երկրորդ մասում՝ «Մատանիների տիրակալը. երկու ամրոց»-ում։

2.Ամբողջ եռերգությունը նկարահանվել է միաժամանակ։

3.Վիգգո Մորտենեսենն այնքան է խորացել իր դերի մեջ, որ երբեմն նույնիսկ նկարահանումներից դուրս հանգիստ է արձագանքել է Արագորն անունին։

4.Դեբյուտային ուիքենդին ֆիլմը հավաքել է 250 մլն դոլար։ Դրանով իսկ սահմանելով նոր միջազգային ռեկորդ՝ դրամարկղային մուտքերի գծով։

5.Լավագույն ֆիլմի համար առաջին անգամ Օսկար է ստացել ֆենտեզի կինոժապավենը։ Ինչպես նաեւ առաջին անգամ ֆենտեզի ժանրի ֆիլմի ռեժիսորը ճանաչվել է լավագույնը։

6.Ֆիլմը դրամարկղային հավաքներով հաստատել է նոր միջազգային ռեկորդ։

7.2004 թվականի փետրվարին ֆիլմը դարձել է կինեմատոգրաֆի պատմության մեջ երկրորդը, որը հավաքել է ավելի քան մեկ միլիարդ դոլար (առաջինը եղել է «Տիտանիկ»-ը):

8.Ֆիլմը դարձել է 2017 թվականի ամենադիտվող ֆիլմը Netflix հարթակում։ Չարթի գագաթին նրան դուրս է բերել Կանադայի մի բնակչուհի, որն իր հղիության ընթացքում մեկ տարում այն դիտել է 361 անգամ։

9.«Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի 11 անվանակարգերում եւ բոլորում հաղթող է ճանաչվել: Մինչեւ հիմա դա բացարձակ ռեկորդ է։

10.Եռերգության նկարահանումների ողջ ընթացքում ծախսվել է 900 կմ կինոժապավեն, օգտագործվել է 48000 տարատեսակ թրեր, կացիններ եւ այլ զրահ, գործի է դրվել 20600 դերասաններ տարբեր զանգվածային տեսարանների ընթացքում, 30 դերասաններ սովորել են գոյություն չունեցող լեզուներ եւ բարբառներ, իսկ նախագծի վրա ստեղծողները ծախսել են իրենց կյանքի յոթ տարիները:

11.Բացի 201 րոպեի թատերական տարբերակից, կա նաեւ ռեժիսորական տարբերակ՝ 263 րոպե տեւողությամբ:

 

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE