Netflix-ը ֆիլմ կնկարահանի Beyond Good & Evil խաղի մասին

17:02   2 օգոստոսի, 2020

Netflix-ը զբաղվում է Beyond Good & Evil խաղի մոտիվներով ֆիլմի ստեղծմամբ։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ռեժիսորի աթոռը կզբաղեցնի Ռոբ Լեթերմանը («Դետեկտիվ Պիկաչու», «Սարսափներ» եւ «Հրեշներն այլմոլորակայինների դեմ»):

Նշվում է, որ ֆիլմը համադրվելու է իրական նկարահանումների եւ անիմացիայի հետ։ Ժապավենի արտադրությամբ զբաղվելու է նաեւ Ubisoft Film & Television ստուդիան։

Օրիգինալ «Beyond Good & Evil»-ի թողարկումը կայացել է դեռեւս 2003 թվականին։ Խաղի սյուժեի համաձայն՝ 20-ամյա ֆոտոլրագրող Ջեյդը, որը գլխավոր հերոսուհին է, բացահայտում է օտար զավթիչների դավադրությունը։



© NEWS.am STYLE