Ամառ, լողափ, լողազգեստ․ Էմմին՝ օվկիանոսի ափին

18:45   2 օգոստոսի, 2020

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

View this post on Instagram

A post shared by Emmy (@emmybejanyan) on

Էմմին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է լողափնյա կերպարում։ Էմմին կրում է մուգ երանգի լողազգեստ։ Նա հավաքել է վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Մի նայեք ետ, մի մտածեք երկու անգամ, այոոո»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր ամառային քնքուշ կերպարում։ Էմմին կրում էր բաց երանգի բլուզ, ջինսե, ուլտրակարճ կիսատաբատ։ Նա հավաքել էր վարսերը, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE