ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   4 օգոստոսի, 2020

ԽՈՅԵՐ

Աստղերն այսօր անակնկալներով օր են պատրաստել ձեզ համար։ Դրանք կներխուժեն ձեր կյանք այն ժամանակ, երբ դուք ամենաքիչն եք սպասում փոփոխությունների: 

ՑԼԵՐ

Հնարավոր է՝ այսօր ձեր սիրելին ձեզ ճիշտ չհասկանա, ուստի երեկոն չփչացնելու համար արժե հետեւել խոսքերին, շարժումներին եւ անգամ դեմքի արտահայտությանը: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերը հուշում են այսօր դիմել ամենախենթ արարքների: Եվ եթե հակված եք ռոմանտիկ հանդիպումների, ապա պետք է պատրաստ լինել ցանկացած բանի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր վեճերը բացառված չեն, եւ որպեսզի խուսափեք դրանցից, ավելի լավ է՝ խուսափեք նախաձեռնողականություն դրեւորել: Թողեք դա ձեր զուգընկերոջը: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր առավելագույնս անկեղծ եղեք ձեր սիրելի անձնավորության հետ եւ փորձեք ընդհանուր հայտարարի գալ՝ կապված ձեր հետագա հարաբերությունների հետ: 

ԿՈՒՅՍԵՐ

Պետք է հիշել, որ սիրային հարցերում խաղերը նման են կրակի հետ խաղալուն. հնարավոր է այրվել: Մի փոքր անմեղ սեթեւեթանքը չի խանգարի, սակայն պետք է զգույշ լինել, որպեսզի այն շատ հեռուն չգնա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե դեռ չեք գտել ձեր կեսին, ապա այսօրը բարենպաստ է նոր ծանոթություններ հաստատելու եւ հակառակ սեռի վրա տպավորություն թողնելու համար:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր փորձեք թուլացնել ձեր եւ ձեր սիրելիի միջեւ եղած լարվածությունը: Հնարավոր է՝ նա վախենում է լուրջ հարաբերություններից կամ այլ խնդիր ունի: Փորձեք այսօր զրուցել նրա հետ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Միայնակ Աղեղնավորներին օրը խոստանում է ռոմանտիկ հանդիպում՝ հետաքրքիր անձնավորության հետ: 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Մի փոքր խենթությունը սիրային հարցերում այսօր չէր խանգարի: Սակայն պետք է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրո հարցերում դուք վերջապես կտեսնեք ձեր գործադրած ջանքերի առաջին պտուղները, ինչում դուք խիստ կածկածում էիք: Կարեւորը՝ նույն կերպով շարունակելն է:

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկները լի են զգացմունքայնությամբ։ Որպեսզի չվախեցնեք ձեր երկրպագուներին, պետք է աշխատեք զսպել ձեր բացասական պոռթկումները:



© NEWS.am STYLE