Բորիս Նեմցովի 18-ամյա դուստրն ամուսնացել է հայի հետ

09:00   3 օգոստոսի, 2020

Հանգուցյալ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրն ամուսնացել է։ 18-ամյա Դինա Նեմցովան ու նրա ընտրյալը՝ Դմիտրի Մաթեւոսովը, ծրագրում էին ամուսնանալ հաջորդ տարի, բայց որոշել են շտապել։

Ուրախալի իրադարձության մասին անձնական միկրոբլոգում հայտնել է քաղաքական գործչի նախկին ընտրյալը՝ լրագրող Եկատերինա Օդինցովան։ Նա հրապարակել է դստեր լուսանկարն ու շնորհավորել։ «Դինա եւ Դիմիտրի, շնորհավորում եմ օրինական ամուսնության առիթով։ Երջանիկ եղեք, իմ երեխաներ»,- նշել է Օդինցովան։

View this post on Instagram

A post shared by Екатерина Одинцова (@odintsovaprtrend) on

Ավելի վաղ Բորիս Նեմցովի դուստրը նշել է, որ վաղ ամուսնության հարցում ոչ մի սարսափելի բան չի տեսնում։ Դինա Նեմցովան հայտնել է, որ վստահ է սիրելիի ընտրության հարցում։

Ի դեպ, Դմիտրին եւ Դինան միասին են արդեն երեք տարի։ Մաթեւոսովը Նեմցովային առաջարկություն է արել հունիսին։ Երիտասարդները նույնիսկ չէին քննարկում միասին ապրելու հնարավորությունը։ Հարսնացուն խիստ դաստիարակություն է ստացել եւ չէր կարող տեղափոխվել սիրելիի բնակարան առանց անձնագրում կնիքի։

Աղբյուրը՝ Dni.ru

 



© NEWS.am STYLE