Սամբուրսկայան ու Խիլկեւիչը հայտնել են «Универ» սերիալի շարունակության նկարահանումների մեկնարկի մասին

14:12   3 օգոստոսի, 2020

Դերասանուհիներ Նաստասյա Սամբուրսկայան եւ Աննա Խիլկեւիչը հայտարարել են, որ սկսվել են ռուսական հայտնի «Универ» սերիալի շարունակության նկարահանումները։

«Այլեւս հնարավոր չէ լռել։ Սկսվել են «Универ. 10 տարի անց»-ի նկարահանումները։ Մինչ հանդիպում, սիրելիներիս»,- Instagram-ի իր էջում գրել է Սամբուրսկայան։

Իրենց դերերին կվերադառնան Ստանիսլկավ Յարուշինը, Արարատ Քեշյանը, Աննա Խիլկեւիչը, Աnնա Կուզինան, Սերպեյ Պիորոն եւ Նաստասյա Սամբուրսկայան։ Ինչպես նախկինում, նախագծի գլխավոր պրոդյուսերներ կդառնան Արթուր Ջանիբեկյանը, Վյաչեսլավ Դուսմուխամետովն ու Սեմյոն Սլեպակովը։

Ռուսական «Универ» սիթքոմը, որը պատմում է հանրակացարանում ուսանողների կյանքի մասին, «ТНТ»-ի եթերում հեռարաձկվել է 2008թ.-ի օգոստոսի 25-ից մինչեւ 2011թ.-ի մայիսի 19-ը։ Սերիալի ավարտից անմիջապես հետո նույն հեռուստաալիքով սկսվել է դրա շարունակությունը՝ «Универ. Новая общага» անունով։ Նախորդ եթերաշրջաններից նախագծում մնացել են միայն դերասանները, որոնք մարմնավորում էին Մայքլի, Կուզյայի եւ Անտոնի կերպարները՝ Վիտալի Գոգունսկի, Արարատ Քեշյան ու Ստանիսլան Յարուշին։

 



© NEWS.am STYLE