Ելենա Ստեպանենկոն պատմել է, թե ինչպես է Եվգենի Պետրոսյանը հայտնել ամուսնալուծվելու մասին

12:19   3 օգոստոսի, 2020

Հեռուստահաղորդավարուհի Ելենա Ստեպանենկոն պատմել է, թե ինչպես է նախկին ամուսինը՝ Եվգենի Պետրոսյանը, առաջարկել ամուսնալուծվել։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Еще не вечер!» շոուի ընթացքում արտիստը բացահայտել է առաջին տհաճ խոսակցության մանրամասները։

«Դա, իսկապես, անսպասելի էր։ Ինձ դա ասում են մոտավորապես գիշերվա ժամը 12-ին, ես վեր էր կացել ջուր խմելու եւ Սիբիրում շարունակական հյուրախաղերի էի մեկնելու։ Եվ ինձ ասում են. «Գիտես՝ ուզում եմ քեզ ասել…»։ Եվ այդ մարդը խոսում է, ես լսում եմ, ասում. «Ես հիմա ջուր խմեմ, իսկ վաղը առավոտյան ժամը 5-ին մեկում եմ։ Կմտածեմ այդ մասին»»,- ծիծաղելով հիշել է նա։

Елена Степаненко рассказала, как Евгений Петросян сообщил ей о ...

Ստեպանենկոյի խոսքով՝ ինքը շոկի է ենթարկվել եւ երկար ժամանակ զայրացել։ Հիմա, սակայն, վստահ է, որ ամեն ինչ տեղի է ունեցել այնպես, ինչպես պիտի լիներ։

Հումորիստներ Ելենա Ստեպանենկոն եւ Եվգենի Պետրոսյանը բաժանվել են 2018թ.-ին 33 տարվա ամուսնությունից հետո։ Նախկին ամուսինների ունեցվածքի բաժանման հարցը շարունակում է քննվել դատարանում։ Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Պետրոսյանն ամուսնացել է երիտասարդ օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։

 



© NEWS.am STYLE