«Ոչինչ չի կարող այնքան արժեքավոր լինել, որքան ներքին ներդաշնակությունն է». Մայա Պողոսյանի ամառային կերպարը

18:46   3 օգոստոսի, 2020

Գեղեցկուհի Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

View this post on Instagram

A post shared by Maya Poghosyan (@mayapoghosyan) on

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մայան երկար, սպիտակ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է ոճային աքսեսուարը՝ ժամացույցը։ «Ոչինչ չի կարող այնքան արժեքավոր լինել, որքան ներքին ներդաշնակությունն է։ Իսկ դրա խարիսխը աստվածային Սերն է»,- մեկնաբանություններում գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Maya Poghosyan (@mayapoghosyan) on

Ավելի վաղ Մայա Պողոսյանը ներկայացել էր ամառային հմայիչ կերպարում։ Նա կրում էր ամառային սեւ երկարափեշ զգեստ։ Մայան արձակել էր ալիքավոր վարսերը։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Ոչ մի ցանկություն չի տրվում առանձին այն ուժից, որը թույլ է տալիս իրագործել այդ ցանկությունը»։



© NEWS.am STYLE