Քայլի Ջեններին քննադատել են դստեր համար «Lamborghini»-ի մանկական կրկնօրինակի պատճառով

18:11   3 օգոստոսի, 2020

Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջը՝ Քայլի Ջեններին, քննադատել են լուսանկարի համար, որում նախաձեռնողը ցույց է տվել դստեր մանկական մեքենան՝ լյուքս դաշի ապրանքանիշի սիմվոլիկայով։ Սթորմին պատկերված է սեւ էլեկտրոմոբիլի կողքին, որին վրա առկա է Louis Vuitton նորաձեւության տան բազմագույն մոնոգրամը, հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ մեքենան Lamborghini-ի կրկնօրինակն է։ Դրա արժեքը կազմում է 389 դոլար։

Wow: Kylie, 22, also shared snaps of Stormi in her new Louis Vuitton emblazoned toy car

Հրապարակված կադրերում փոքրիկը Nike ապրանքանիշի սպորտային կոշիկներ է կրում, որոնք ներառված են հոր՝ Թրեւիս Սքոթի հավաքածուում, նրա երաժշտակական ապրանքանիշի՝ Cactus Jack-ի սիմվոլիկայով շապիկ։ Սթորմիի ձեռքին Prada-ի փոքրիկ պայուասկն է, որի արժեքը կազմում է 725 դոլար։

Fancy: Kylie shared three snaps of Stormi in a Louis Vuitton emblazoned toy car, which was a convertible

Պարբերականի ընթերցողները Ջեններին քննադատել են դստեր համար թանկարժեք իրեր գնելու պատճառով։ «Նա համավարակի ընթացքում շարունակում է ցույց տալ, թե որքան գումար ունի։ Ամոթ», «Քարդաշյաններն այնպես են անում, որ լյուքս դասի ապրանքանիշերը խանութից գնված ապրանքնի տեսք ունեն, ուր ամեն ինչ վաճառվում է մեկ դոլարով», «Խեղճ երեխա, նա փոքրիկին ստիպում է լուսանկարվել այդ թանկարժեք իրերով, որոնք նրան առհասարակ հարկավոր չեն»,- մեկնաբանել են օգտատերերը։



© NEWS.am STYLE