Netflix-ն իր ֆիլմերի հավածաքուում ներառել է հայոց ցեղասպանության մասին ժապավենը

16:12   3 օգոստոսի, 2020

Neflix սրթիմինգային ծառայությունը իր ֆիլմերի շարքում է ընդգրկել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը։ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ ժապավենը հասանելի կլինի օգոստոսի 8-ից։

«Խոստումը» ամերիկյան դրամատիկ ֆիլմ է, որը հիմնված է հայոց ցեղասպանության եւ Օսմանական կայսրության վերջին տարիների իրադարձությունների վրա։ Ռեժիսորը Թերի Ջորջն է, գլխավոր դերերում են Օսկար Այզեկը, Քրիստիան Բեյլը եւ Շորլոտ Լե Բոնը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016թ.-ի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյում կինոփառատոնի ընթացքում։ Կինոթատրոններում վարձույթը սկսվել է 2017թ.-ի ապրիլի 21-ից։

Ֆիլմը պատմում է Հայաստանից բժիշկ ուսանող Միքայելի (Այզեկ), Փարիզում բնակվող ամերիկացի լրագրող Քրիսի (Բեյլ) եւ Ֆրանսիայում ծնված հայ աղջիկ Աննայի (Լե Բոն) միջեւ սիրային եռանկյունու մասին։ Ֆիլմը դրամարկղային ձախողում է ունեցել՝ 90 մլն դոլար բյուջեյի դեպքում 12 մլն դոլար հավաքելով։ Սակայն ստուդիան նշել է, որ ժապավենի գլխավոր նպատակն է ուշադրություն գրավել պատմության նկատմամբ, եւ ոչ թե գումար վաստակել։  



© NEWS.am STYLE