«Ողջ մնալ մինչեւ մեկնարկը». Տոդորենկոն շոուին պատրաստվելիս վնասվածք է ստացել

23:13   3 օգոստոսի, 2020

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն կարողացել է վերականգնել համբավն ընտանեկան բռնության վերաբերյալ իր արտահայտություններից հետո։ Այն դեպքում, երբ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ աստղն աշխատանք է գտել Ուկրաինայում, Տոդորենկոն հայտնել է իր մասնակցությամբ ռուսական երեք նախագծի մասին։ Դրանիցից մեկը «Ледниковый период» հայտնի շոուի նոր եթերաշրջանն է, որը կթողարկվի մոտակա ժամանակահատվածում։

Նախագծում Տոդոներկոյի զույգընկերը կլինի օլիմիպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը, հեռուստահաղորդավարուհին կմրցի ամուսնու՝ Վլադ Տոպալովի հետ, որը հանդես է գալիս Ելենա Իլինիխի հետ, հայտնում է Dni.ru-ն։

View this post on Instagram

A post shared by regina todorenko (@reginatodorenko) on

Միեւնույն ժամանակ Տոդորենկոն խոստովանել է, որ շոուին պատրաստվելն իրեն այնքան էլ հեշտ չի տրվում։ Instagram-յան էջում նա հայտնել է, որ դեռ նախքան նախագծի մեկնարկը հասցրել է լուրջ վնասվածքներ ստանալ։ «Արդեն իսկ հասցրել եմ երեք ող տեղաշարժ անել, գլխով հարվածել սառույցին։ Հույս ունեմ՝ հետո ավելի հեշտ կլինի։ Ողջ մնալ գոնե նախքան նախագծի մեկնարկը»,- գրել է 30-ամյա աստղը։

Երկրպագուները, որոնք անհամբերությամբ սպասում են սիրելի հաղորդավարուհու մասնակցությամբ անմոռանալի շոուին, Տոդորենկոյին կոչ են արել առողջության ավելի ուշադիր վերաբերվել՝ հայտարարելով, որ շատ են անհանգստանում նրա համար։ «Խնդրում եմ, սառուհցի վրա զգույշ եղեք», «Ռեգինա, դու լավագույնն ես», «Պաշտպանիր քեզ։ Դուք մեզ ողջ եւ առողջ եք հարկավոր,- գրել են նրանք։

Աղբյուրը՝ 5TV



© NEWS.am STYLE