Դեւիդ Բեքհեմը որոշել է իր մասին ֆիլմ նկարել Netflix-ի հետ

19:04   3 օգոստոսի, 2020

Անգլիացի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը ծրագրում է իր մասին ֆիլմ նկարահանել՝ համագործակցելով Netflix սթրիմիգային ծառայության եւ Amazon-ի հետ։ Նա իր Studio 99 կինոստուդիայի արդեն իսկ աշխատում է նախագծի վրա, հայտնել է Daily Mail-ը։

Ժապավենը կպատմի Բեքհեմի կյանքի մասին մարզիկի աստղային կարիերայից հետո։ 45-ամյա ֆուտբոլիստը պատմել է, թե ինչպես է թիմ ստեղծել Մայամիում։ Բացի այդ՝ ֆիլմը կբացահայտի նրա անձնական կյանքի գաղտնիքները։

Ժապավենում բացառիկ տեսագրություններ կօգտգարծվեն Բեքհմենի պրոֆեսիոնալ կյանքից,  ինչպես նաեւ ընտանեկան ձայնագրություններ։ Մարզիկի կարծիքով՝ իր կյանքը շատերին է հետաքրքրում, այդ պատճառով նախագիծը հաջողակ կլինի, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

View this post on Instagram

A post shared by David Beckham (@davidbeckham) on

Այս շրջանում Բեքհեմի ընտանիքում ուրախալի իրադարձություններ են տեղի ունենում։ Դեւիդի ու նրա կնոջ՝ Վիկտորյայի որդին՝ Բրուքլինն, ամուսնանում է մոդել, միլարդատերերի ժառանգորդ Նիկոլե Պելտցի հետ։ Բոլոր ծախսերն իր վրա կվերցնի հարսնացուի ընտանիքը։ Արարարողության վրա ծրագրվում է մոտավորապես չորս մլն ֆունդ ստերլինգ ծախսել։

Հարսանիքին հրավիրել են արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին։ Բացի այդ՝ արարողությանը ներկա կլինի Էլթոն Ջոնը, որը Բրուքլինի կնքահայրն է։

Աղբյուրը՝ 360 TV

Լուսանկարը՝ AFP/Getty Images



© NEWS.am STYLE