Սամբուրսկայան պատմել է, թե ինչպես է նիհարել առանց մարզասրահ գնալու

12:23   4 օգոստոսի, 2020

Թատրոնի ու կինոյի ռուս դերասանուհի, «Универ» սերիալի աստղ Նաստասյա Սամբուրսկայան երկրպագուներին զարմացրել է խոստովանությամբ, որ կարողացել է նիհարել առանց մարզասրահում հյուծող պարապմունքների։ «Չեմ հաճախում արդեն մեկ տարի»,- նշում է արտիստը։

Դերասանուհու երկրպագուները պահանջել են բացահայտել սլացիկ կազմվածքի գաղտնիքը, եւ Սամբուրսկայան խոստովանել է, որ ֆիզիկական բոլոր ծանրաբեռնվածությունները սահմանափակել է վազքուղով, սկսել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել սննդակարգին։ Պարզել է՝ նա ամբողջությամբ հրաժարվել է գլյուտենից, շաքարից, կաթմամթերքից եւ կարմիր մսից։



© NEWS.am STYLE