Ուկրաինացի մոդելին ծեծի են ենթարկել Թուրքիայի լողափին  

10:00   4 օգոստոսի, 2020

Ուկրաինացի թոփ մոդել Դարյա Կիրիլյուկը հայտնել է, որ իրեն, սիրելիին ու ընկերներին Թուրքիայի ափերից մեկում ծեծի են ենթարկել։

«Մեզ վրա հարձակվել է Մոմո լողափի անվտանգության ծառայությունը»,- Instagram-ում գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Daria Kyryliuk (@dariakyryliuk) on

Կիրիլյուկի խոսքով՝ թուրքական Չեշմե հանգստավայրում հարձակման զոհ է դարձել չորս աղջիկ, այդ թվում ինքը։ Հարվածել են նրանց դեմքին, լրջորեն տուժել են նաեւ տղաները։ «Մենք ոստիկանությանը մանրամասն տեղեկություներ ենք հայտնել։ Մենք չպետք է աչք փակենք նրա վրա, ինչ տեղի է ունեցել»,- հայտարարել է Կիրիլյուկը։

Ընդ որում, նա չի նշել, թե ինչն է կոնֆլիկտի պատճառ դարձել։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE