Լեոնարդո դի Կապրիոն բացառիկ պայմանագիր է կնքել Apple-ի հետ

13:31   4 օգոստոսի, 2020

Դերասան Լեոնարդո դի Կապրիոն եւ նրա Appian Way ստուդիան ֆիլմերի ու հեռուստատեսային նախագծների արտադրության մասին բացառիկ պայմանագիր են կնքել Apple-ի հետ, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Այս գործարքում, ի տարբերություն Warner Bros-ի եւ Paramount Pictures-ի հետ պայմանագրերի, շեշտադրում կկատարվի հենց հեռուստատեսային նախագծերի վրա։

Մասնավորապես հաղորդվում է, որ Apple-ը մոտավորապես 200 մլն դոլար կներդնի Դեւիդ Գրանի գրքի հիման վրա «Ծաղկավոր լուսնի սպանողները» ֆիլմի նկարահանումներում։ Ժապավենի ռեժիսորը կլինի լեգենդար Մարտին Սկորսեզեն։

Աղբյուրը՝ NV.ua

Լուսանկարը՝ AXELLE/BAUER-GRIFFIN, FILMMAGIC



© NEWS.am STYLE