Ռիտա Դակոտան հիվանդացել է կորոնավիրուսով

14:01   4 օգոստոսի, 2020

Երգչուհի Ռիտա Դակոտան Instagram-յան հրապարակմամբ հայտնել է, որ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է։ «Ինձ մոտ COVID է հաստատվել»,- գրել է աստղը։

Երգչուհու խոսքով՝ ոչ արյան անալիզը, ոչ համակարգչային տոմոգրաֆիան հիվանդությւոն ցույց չեն տվել։ Սակայն արտիստը տարօրինակ նախազգացում է ունեցել։ Նա որոշել է անալիզներ հանձնել երրորդ անգամ, որոնք արդեն ի հայտ են բերել հիվանդությունը։ Ընտանիքի մյուս անդամների դեպքում ախտորոշումը չի հաստատվել։

View this post on Instagram

A post shared by РИТА DАКОТА - СТАИ КИТОВ (@ritadakota) on

Դակոտան հավելել է, որ ինքնազգացողությունը նորմալ է։ Նա կորցրել է հոտառությունը։

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել է նաեւ Դակոտայի նախկին ամուսինը՝ Վլադ Սոկոլովսկին։ Նախ առաջացել էր հազ, որն ուղեկցվել է 37,8 աստիճան ջերմությամբ, որը ժամանակ առ ժամանակ հասնում 39 աստիճանի։

Աղբյուրը՝ News.ru



© NEWS.am STYLE