Պատառոտված տաբատ, վառ կերպար. Անահիտ Սիմոնյանի լուսանկարը

21:41   4 օգոստոսի, 2020

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատառոտված ջինսե տաբատ է կրում, որը համադրել է մուգ գույնի շապիկի հետ։ Անահիտ Սիմոնյանը նախապատվություն է տվել սպորտային կոշիկներին։ Երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր սպիտակ շապիկ, ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ։ Երգչուհին հավաքել էր վարսերը, նախընտրել էր նուրբ շպար։ Հրապարակմանը կից Անահիտ Սիմոնյանը ռուսերենով գրել էր․ «Յուրաքանչյուր մարդու սրտում ցանկալիին հասնելու ուժ է տեղակայված։ Այն հանգիստ չի տալիս մինչեւ չհասնես այն կետին, ինչին ձգտում ես։ Ամեն ինչ հնարավոր է մի դեպքում․ իսկապես ուզես այն, ինչին գնում ես»։

 



© NEWS.am STYLE