«Վերջակետ». Գարդոնը գաղտնի ամուսնալուծվել է երիտասարդ կնոջից

15:12   4 օգոստոսի, 2020

2020թ.-նն առատաձեռն էր ամուսնալուծությունների առումով։ Հանրությունը չի հասցրել ուշքի գալ Պրիլուչնիի ու Խարլամովի բաժանություններից, եւ ահա նոր անակնկալ։ Ժամանակի փորձությանը չի դիմացել 56-ամյա Ալեքսանդր Գորդոնի եւ 26-ամյա Նոզանին Աբդուլվասիեւայի ամուսնությունը։

StarHit-ը պարզել է, որ երկու շաբաթ առաջ վեց տարվա համատեղ կյանքից հետո զույգը գաղտնի ամուսնալուծվել է։ Ի դեպ, ամուսնության ընթացքում նրանք երկու երեխա են ունեցել՝ 6-ամյա Ալքսանդրն ու 3-ամյա Ֆյոդորը։

Գորդոնը 20-ամյա ուսանողուհի Աբդուլվասիեւայի հետ ամուսնացել է 2014թ.-ին, երբ արդեն 50 տարեկան էր։ Այդ ժամանակ նա հայտարարեց, որ դա իր վերջին ամուսնությունն է, թեեւ հավանական է, որ ամուսնալուծությանը նորը կհաջորդի, ինչը եւս փաստ չէ։

Նոզանինից բաժանման պատճառն, ամենայն հավանականությամբ, տարիքային տարբերությունն է. 30 տարին, ամեն դեպքում կատակ չէ։ Ընդ որում, հնարավոր է, որ զույգի հարաբերությունների վրա ազդել է նաեւ լոքդաունը։ Կարելի է երկար ենթադրություններ անել, բայց փաստ է, որ Մոսկվայի դատարանը պաշտոնապես լուծել է նրանց ամուսնությունը։ Զույգը ունեցվածքի բաժանման ու ալիմենտների հետ կապված հարց չի բարձրացրել եւ խաղաղ կարգավորել է ամեն ինչ արտադատական կարգով։  

Ընդ որում, զույգը շարունակում է միասին մեծացնել որդիներին, թեեւ, ըստ ամենայնի, լոքդաունի ընթացքում երեխաների մասին հոգ տանելու առյուծի բաժինը եղել է 26-ամյա կնոջ վրա։ Ինքնամեկուսացման ռեժիմի սկսվելուց հետո նա իր բլոգում չի թաքցրել, որ այդ հագեցած շփումը երեխաների հետ շփոթեցրել է իրեն։ «Ես՝ Աբդուլվասիեւա Նոզաս, զարմացել եմ երեխաների հետ այսքան ինտենսիվ ժամանակ անցկացնելով։ Վերջակետ»,- նրան մեջբերել է StarHit-ը։

Աղբյուրը՝ ռադիո «Կոմսոմոլսկայա պրավդա»

 



© NEWS.am STYLE