Ինչպե՞ս է անցել Բեն Ավետիսյանի ու Դիանա Տոնոյանի նշանադրությունը (ֆոտո/վիդեո)

14:31   4 օգոստոսի, 2020

Երեկ` օգոստոսի 3-ին, կայացել է դերասան Բեն Ավետիսյանի ու դիմահարդար Դիանա Տոնոյանի նշանադրությունը: Կարանտինով պայմանավորված` զույգը նախընտրել է կազմակերպել բացօթյա արարողություն` ամենամտերիմ մարդկանց ու ընկերների մասնակցությամբ:

Դիանան, որը աչքի է ընկնում ոճային կերպարներով, նախընտրել է նուրբ մարմնագույն զգեստ եւ մեղմ դիմահարդարում: Դատելով համացանցում տարածված տեսանյութերից` նշանադրության արարողությունը բավական ուրախ է անցել: Խնջույքին մասնակցել են նաեւ Բենի ու Դիանայի հայտնի գործընկերները, այդ թվում` Կարեն Ասլանյանը, Իրինա Այվազյանը, Աղաս Մանուկյանը, Սարգիս Ավետիսյանը, Գարիկ Սաֆարյանը, Մաշ Իսրայելյանը եւ այլք:

Միջոցառման ամենաթեժ պահը եղել է այն, երբ Բենն ու Դիանան հայտնվել են լողավազանում, նրանց օրինակին հետեւել են նաեւ մյուսները:

Տեսանյութը` gegabyte.am-ի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE