Հաշտությո՞ւն. Քանյե Ուեսթը Լոս Անջելես է մեկնել Քիմ Քարդաշյանի մոտ

16:12   4 օգոստոսի, 2020

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երկրպագուները կարող են ուրախանալ իրենց կուռքերի համար. աստղային զույգը մտափոխվել է ամուսնալուծության հարցում։ Այդ մասին են վկայում լուսանկարները, որոնք արվել են Hoolywood պարբերականի աղբյուրների կողմից։ Կադրերում ռեփերը որդու՝ Սեյթնի հետ պատկերված է ինքնաթիռում։ Ինսայդերները պնդում են, որ թեեւ Քիմին երեխաների հետ չեն նկատել, նա հավանաբար գտնվել է նույն ինքնաթիռում, քանի որ վառ առավոտյան այն մեկնել է Լոս Անջելեսից։

Անցյալ շաբաթ UsWeekly-ի աղբյուրները հայտնել են, որ ամուսիններն արդեն մեկ տարի է՝ առանձին եմ ապրում, Քիմն ամուսնու մոտ երեխաների հետ գնում է ամսվա ընթացքում մեկ անգամ։

«Քանյեն Վայոմինգում է անցած տարվանից։ Քիմը նրա մոտ գնում է հինգ շաբաթվա ընթացքում մեկ անգամ եւ տանում է երեխաներին։ Նրանք միասին ժամանակ չեն անցկացնում, քանի որ նա իր ամբողջ կյանքը տեղափոխել է Վայոմինգ, եւ դա բոլորովին այն վայրը չէ, ուր նրա ընտանիքն է, երեխաներն ու նրանց դպրոցը»,- պարբերականին հայտնել է ինսայդերը։

Ի դեպ, վերջերս Քիմը գնացել է ամուսնու մոտ՝ Վայոմինգ. պապարացիները զույգին նկարել են, երբ նրանք ռեստորան էին գնում։ Լուսանկարներում Քիմ Քարդաշյանն արտասվում էր։ Եվ որքան էլ երկրպագուները հույս ունեին, Քիմի այցը նրանց երջանիկ վերամիավորման չվերածվեց։

Աղբյուրը՝ Peopletalk

 



© NEWS.am STYLE