Hugo Boss-ի վաճառքը համավարակի պատճառով նվազել է 60 տոկոսով

19:33   4 օգոստոսի, 2020

Hugo Boss-ը հայտնել է 2020թ.-ի երկրորդ եռամսյակում վաճառքների մակարդակի 59 տոկոս նվազման մասին՝ մինչեւ 275 մլն դոլար։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ընկերությունը ստիպված է եղել փակել ամբողջ աշխարհում իր խանութների ավելի քան 50 տոկոսը։ Արդյունքում վաճառքի մակարդակը Ամերիկայում, ուր փակվել են ապրանքանիշի բոլոր ֆիզիկական խանութները, նվազել է 82 տոկսով։ Ընդ որում, Ասիայում վաճառքի մակարդակը 2019թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է միան 36 տոկոսով։

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ամռան սկզբին որոշ խանութների բացմամբ պայմանավորված նկատվել է համաշխարհային վաճառքի մեծացում, հատկապես ասիական տարածաշրջանում։ Սակայն ապրանքանիշը հրաժարվել է կանխատեսում անել տարվա մնացած հատվածի համար. «Քաջալերող է վիճակագրությունն առցանց ու չինական շուկաներում, որը հունիսի ընթացքում հասցրել է հասնել նախորդ տարվա ցուցանիշներին»,- նշել է Hugo Boss-ի ղեկավար խորհրդի անդամ Իվ Մյուլերը։

Ավելի վաղ Hugo Boss-ը հայտնել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Լանգերը իր պաշտոնը կթողնի 2020թ.-ի սեպտեմբերին եւ աշխատանքը կշարունակի միայն որպես ապրանքանիշի խորհրդատու։ Նա կփորձի լուծել խնդիրները, որոնք առաջ են եկել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։

Աղբյուրը՝ The Blueprint

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE