Ելենա Կոնդուլայնենի կաթվածը կապել են գործընկերների դավաճանության հետ

20:11   4 օգոստոսի, 2020

Գործընկերների դավաճանությունը կարող էր դառնալ թատրոնի եւ կինոյի դերասանուի Ելենա Կոնդուլայնենի կաթվածի հիմնական պատճառների մեկը։ Այս մասին հայտնել է դերասանը, որը եղել է սրճարանում, ուր արտիստի ինքնազգացողությունը վատացել է։

Նրա խոսքով՝ դերասանուհին ինքնամեկուսացման շրջանն անցկացրել է Ֆինլանդիայում, ուր բնակարան ունի։ Վերադառնալով Մոսկվա՝ Կոնդուլայնենը ծրագրում էր կրկին նկարահանվել կինոյում եւ խաղալ թատրոնում։ Թատրոնի ղեկաբարությունը, որում երկար տարիներ խաղում է դերասանուհին, նոր ներկայացման մեջ նրան գլխավոր դեր է առաջարկել։ Կոնդուլայնենը դրա տեսարանները դիտել է քաղաքային սրճարաններից մեկում, ուր ամբողջ թատերախումբը նշում էր եթերաշրջանի փակումը։ Այնտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է։

Արտիստի մոտ կաթված կարող էր տեղի ունենալ նյարդային ցնցումների պատճառով, որոնք վերջին շրջանում շատ էին։ Արտիստն ապրումներ ուներ կինոյում պահանջված չլինելու եւ որդիների պատճառով։ Բացի այդ՝ Կոնդուլայնենը սրտնեղած էր գործընկերների դավաճանությունից։ Դերասանուհին մի քանի տարի առաջ իր ստեղծագործական երեկոն է հայտարարել Մոսկվայում, որին պատրաստվել է մի քանի ամիս։ Կոնդուլայնենը բազմաթիվ անվանի ընկերների է հրավիրել, որոնց հետ նկարահանվել է կինոյում ու ընկերություն արել, սակայն աստղերից ոչ ոք տոնին չի եկել։ Աղբյուրի խոսքով՝ դա լրջորեն ցավեցրել է դերասանուհուն։

Ելենա Կոնդուլայնենը հոսպիտալացվել է հուլիսի 24-ին։ Ավելի ուշ հաղորդվում էր, որ նրա վիճակը վատացել է։ Բժիշկները կանխատեսումներ չեն անում, իսկ ընկերները հայտարարում են, որ դերասանուհին այլեւս նույնը չի լինի։

Աղբյուրը՝ NTV.ru



© NEWS.am STYLE