Պրիլուչնին սիրային հարաբերություններ է ունեցել միանգամից երեք դերասանուհիների հետ

22:14   4 օգոստոսի, 2020

Դերասան Պավել Պրիլուչնին, ամուսնացած լինելով դերասանուհի Ագատա Մուցենիեցեի հետ, միաժամանակ հանդիպել է երկու այլ արտիստների՝ Միրոսլավա Կարպովիչի եւ Յուլյա Ֆրանցի հետ: Նրա սիրային հարաբերությունների մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-յին պատմել է դերասանի հարեւանուհին։

«Երբ սկսվել են «Աստղի ստվերը» ֆիլմի նկարահանումները, որտեղ Պրիլուչնին կերտել է ռեփերի դեր, նկարահանման հրապարակում Պավլի հետ սկսել է սիրախաղ անել նրա գործընկեր՝ «Գոգոլ» ֆիլմի աստղ Յուլյա Ֆրանցը։ Եվ նա սկսել է զուգահեռաբար հանդիպել եւ նրա, եւ Կարպովիչի հետ», — պատմել է թերթի զրուցակիցը։

Նշվում է, որ Ֆրանցն «ինչ-որ պահի հոգնել է «քառանկյունից» եւ ինքն է նահանջել այդ տարօրինակ հարաբերություններից»:

Հուլիսին դերասաններից մեկը, որը խաղում է Պավել Պրիլուչնիի եւ «Папины дочки» սերիալի աստղ Միրոսլավա Կարպովիչի հետ «Թշնամու կոսմետիկա» ներկայացման մեջ պատմել է, թե ինչպես է զարգացել զույգի սիրավեպը:

Փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ Պրիլուչին ամուսնալուծվում է կնոջից։ Ապրիլին նա իր մոր Instagram-ում հրապարակել էր տեսագրության շարք, որտեղ արցունքներով պատմել էր ամուսնու կենցաղային բռնության եւ ինքնամեկուսացման շրջանում նրա հարբեցողության մասին:

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE