«Модный приговор»-ի հաղորդավարը պատմել է Նաչալովայի զգեստներն անվճար «ժառանելու» մասին

23:08   4 օգոստոսի, 2020

«Модный приговор»-ի հաղորդավար, նորաձեւության պատմաբան Ալեքսանդր Վասիլեւը պատմել է երգչուհի եւ դերասանուհի Յուլյա Նաչալովայի՝ իրեն փոխանցված շքեղ զգեստների մասին: Նրա խոսքերը փոխանցում է «Собеседник.ru»-ն։

Վասիլեւը հայտարարել է, որ երգչուհու մոր կողմից անվճար զգեստներ է ստացել (երեք զգեստ եւ երկու զույգ կոշիկ): Նա կարծում է, որ կինն իրեն իրերը փոխանցել է, որպես Ռուսաստանում պատմական կոստյումների խոշորագույն «հավաքող», քանի որ ցանկանում է պահպանել դստեր հիշատակը:

«Նաչալովներից հանդերձանքները վերցրել է օգնականս։ Նա պատմել է, որ Յուլյայի մայրը արտասվում էր։ Նա շատ հուզիչ կերպով է հրաժեշտ տվել այդ զգեստներին», - ասել է պարբերականի զրուցակիցըեւ խոստացել պահպանել հագուստները «գերազանց տեսքով»։

Երգչուհի զգեստապահարանի հանդերձանքներից Վասիլեւը ներկայացրել է Կալինինգրադի իր ցուցահանդեսում: Նրա խոսքով՝ նշված հագուստները այցելուների մոտ առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացրել։ «Գեղեցիկ երիտասարդ կնոջ վաղ մահը ոչ մեկին չի կարող անտարբեր թողնել։ Ողբերգությունը միշտ ավելացնում է հետաքրքրությունը ցանկացած մարդու պատմության նկատմամբ», - պարզաբանել է նա։

Յուլյա Նաչալովան մահացել է 2019 թվականի մարտին։ Նրա բուժող բժշկի խոսքով՝ երգչուհու մոտ գանգրենա է զարգացել այն բանից հետո, երբ ոտքի վրա վերքի մեջ է հայտնվել վարակը։ Դերասանուհուն արհեստական կոմայի մեջ են գցել, մի քանի օր անց Նաչալովան մահացել է։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE