«Այսօր իմ ձագուկը դարձավ 1 ամսական»․ Աննա Դովլաթյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը

20:49   4 օգոստոսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է դստեր հետ։ Աննան ու նրա ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, վերջերս են ծնողներ են դարձել։ Զույգը դուստր է ունեցել, որին տվել է Կարինա անունը։

View this post on Instagram

A post shared by Anna Dovlatyan (@dovlatyan_anna) on

Իր միկրոբլոգում հրապարակված նոր կարդերում Աննան ջերմ գրկել է փոքրիկին։ Նրանք կրում են ճերմակ հանդերձանք, իսկ Աննայի կերպարն ամբողջացնում է լայնեզր գլխարկը։ Հրապարակմանը կից դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Այսօր իմ ձագուկը դարձավ 1 ամսական»։

Ավելի վաղ հրապարակված կարդերում Աննան կրում էր ոճային, պատառոտված ջինսե տաբատ, սպիտակ երանգի տոպ։ Նա արձակել էր մազերը, նախընտրել՝ նվազագույն շպար։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու սպորտային կոշիկները։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Բարի օր բոլորին»։ Հետեւորդները մեկնաբանություններում բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Հրաշք»։



© NEWS.am STYLE