Աստղերը հակառակ կողմից. 10 անհայտ փաստ երգչուհի Գայանա Զախարովայի մասին

22:24   30 օգոստոսի, 2013

Հայտնիները նույնպիսի մարդիկ են, ինչպես մենք: Նրանք նույնպես թերություններ ունեն, փորձում են խնդիրներ լուծել, ազատվել վատ սովորություններից: Եվ չնայած մենք հաճախ նախանձում ենք ճանաչում եւ դրամ ձեռք բերած մարդկանց, նրանց կյանքն ամենեւին էլ երազանքի գագաթնակետ չէ: Այդ ամենը բազմամյա աշխատանքի, անքուն գիշերների, արձակուրդից եւ մտերիմների հետ հանդիպումներից հրաժարվելու արդյունք է: NEWS.am STYLE-ի այս խորագիրը կօգնի աստղերին ավելի լավ ճանաչել եւ նոր կարծիք կազմել նրանց մասին: Խորագրի հերթական հյուրը Գայանա Զախարովան է:

 

1. Առանց քաղցրեղենի ապրել չեմ կարող;

2. Վախենում եմ բարձրությունից եւ փակ տարածությունից;

3. Երազում եմ սեփական հագուստի շարքը ստեղծել եւ երաժշտական դպրոց հիմնել;

 

4. Երբեք ծխախոտ չեմ փորձել;

5. Շատ եմ սիրում նվերներ տալ;

6. Սկսել եմ խոսել 9 ամսեկանից;

7. «Ձայն» նախագծից հետո բեմ դուրս գալուց առաջ այլեւս չեմ հուզվում;

 

8. Շատ վատ եմ հիշում մարդկանց դեմքերն ու անունները;

9. Մանկության տարիներին երազում էի երգչուհի կամ հետախույզ դառնալ;

10. Վախենում եմ ինչ-որ ժամանակ իմանալ, որ վատ մարդ եմ:



© NEWS.am STYLE