Ինչպես ելակով մարմնի մաշկի համար դիմակներ պատրաստել

19:04   9 օգոստոսի, 2020

Իզուր չէ, որ ելակը լայն կիրառություն ունի կոսմետոլոգիայի բնագավառում։ Այն հարուստ է վիտամին С-ով, որը առողջության, երիտասարդության եւ գեղեցկության առաջին գրավականներից մեկն է։ Ներկայացնում ենք ելակով պատրաստված դիմակներ՝ մարմնի մաշկի համար։

Խոնավեցնող դիմակ մարմնի համար

Այս դիմակը օգնում է ոչ միայն խոնավեցնել մաշկը, այլեւ սնուցում ու առաձգականություն է տալիս դրան։

Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է հինգ մեծ, հասած ելակ, կես թեյի գդալ կիտրոնի հյութ եւ մի քանի պտղունց ծովի աղ։ Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո ստացված զանգվածը կարելի է քսել խոնավ եւ մաքուր մաշկի վրա ու լվանալ 20-25 րոպե անց։

Դիմակ-սկրաբ՝ թեփոտված մաշկի համար

Այս սկրաբի  համար պետք է թարմ ելակով, երկու ճաշի գդալ նուշի յուղով եւ մեկ ճաշի գդալ բնական մեղրով խյուս պատրաստել եւ մերսող շարժումներ քսել խնդրահարույց հատվածում։ 15 րոպե անց կարելի է լվանալ դիմակը։

 

Աղբյուրը՝ www.svetlolica.ru



© NEWS.am STYLE