«Օլիմպիան ստիպված չի լինի անցել ամենի միջով, ինչ հաղթահարել է Սերենան». Ալեքսիս Օհանյանը՝ դստեր ապագայի մասին

10:23   5 օգոստոսի, 2020

Reddit կայքի համահիմնադիր եւ գործադիր նախագահ Ալեքսիս Օհանյանը CNN-ի հետ զրույցում խոսել է դստեր՝ Օլիմպիայի ապագայի մասին՝ հույս հայտնելով, որ երբ նա մեծանա, աշխարհ ավելի լավը կդառնա։

Թեեւ փոքրիկ Օլիմպիան դեռ երեք տարեկան չի դարձել, ծնողներն անհանգստացած են, թե ինչ խնդիրների ստիպված կլինի բախվել ապագա թխամորթ կինը։ Եթե Օլիմպիան որոշի զբաղվել ծրագրավորմամբ ու աշխատել տեխնոլոգիաների ոլորտում, Օհանյանը խոստացել է նրա գիտելիքները ուղղել ճիշտ հուն, օգնել խորհուրդներով։ Իսկ եթե նա գնա մայրիկի՝ աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկի՝ Սերենա Ուիլյամիս հետքերով, նրան ուղղություն ցույց կտա մայրիկը։ 

«Օլիմպիան ստիպված չի լինի անցնել ամենի միջով, ինչ հաղթահարել է Սերենան, որպեսզի աշխարհն ավելի լավը դարձնի։ Երբ երեխան մեծանա, ես կուզեի իմանալ, որ ուժերիս ներածին չափով լումա եմ ներդրել նրա կայացման հարցում, ճիշտ եմ արել աշխատանքի իմ բաժինը»,- ասել է Օհանյանը՝ պատմելով, թե ինչպես է փոխվել Սերենայի հետ ամուսնանալուց հետո։

Ալեքսիսին ու Սերենան ամուսնացել են 2016թ.-ին, մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը։

Լուսանկարները՝ Evan Agostini/Invision/AP, Instagram



© NEWS.am STYLE