Փոլ Մաքքարթնին բացահայտել է «The Beatles»-ի բաժանման պատճառը

11:05   5 օգոստոսի, 2020

Փոլ Մաքքարթնին, որը «The Beatles» ռոք խմբի հիմնադիրներից մեկն է եղել, բրիտանական «GQ»-ի հետ զրույցում հայտնել է, որ այն կազմալուծվել է «ընտակեն վեճի պատճառով»։

Երաժիշտը խոստովանել է, որ երկար ժամանակ ապրումներ է ունեցել այն պատճառով, որ երկրպագուներն իրեն էին մեղավոր համարում խմբի բաժանման հարցում։ Նրա խոսքով՝ ճիշտ չէ կարծել, թե է «The Beatles»-ի անդամները խմբի բաժանման պահին միմյանց նկատմամբ ատելություն էին զգում։

Մաքքարթնին նշել է, որ հիմա հասկանում է՝ խմբի անդամներն ընտանիք էին, իսկ ընտանիքներում երբեմն վեճեր են լինում։ «Երբ ընտանիքի անդամների մի մասը gնում է սա անելու, մյուսները՝ այն... Այնպես որ, ես կարծում եմ, որ բաժանումը տեղի է ունեցել այդպիսի վեճերից մեկից հետո»,- ասել է Մաքքարթնին։

«The Beatles»-ը ստեղծվել է 1960թ.-ին։ Խումբը գոյություն է ունեցել մինչեւ 1970թ.-ի ապրիլ։ Համագործակցությունը դադարեցնելուց հետո երաժիշտները սոլո կարիերա են սկսել։

Լուսանկարը՝ Shutterstock

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE