«Թռչել սովորելու համար ընկնելու եք հարյուր անգամ». Լիլիթ Բասյանի հոլովակը

13:48   5 օգոստոսի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը ջինսե տաբատ է կրում, տոպ ու բաճկոն, որը համադրել է ոճային պայուսակի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Նկատե՞լ եք՝ ինչպես ներքին վիճակը կարող է փոխել կյանքը։ Հասկացեք՝ թռչել սովորելու համար ընկնելու եք հարյուր անգամ։ Ես ուզում եմ, որ իմ յուրաքանչյուր հետեւորդ ու ընթերցող հասկանա. ամենակարեւորն այն չէ, թե որքան ուժեղ կընկնեք, այլ այն, թե ընկնելով ինչ ուղղությամբ կթռչեք»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Lilit Basyan (@lilitbasyan) on

Ավելի վաղ հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում Լիլիթը գրել էր. «Վերջին շրջանում ինձ հաճախ են ասում, թե որքան եմ փոխվել և՛ արտաքուստ, և՛ ներքուստ: Շատերն ինձ հաճոյախոսություններ են անում ու հարցնում՝ ո՞րն է փայլող աչքերիս գաղտնիքը:

Դուք գիտեք, որ ես շատ բաց մարդ եմ և թաքցնելու ոչինչ չունեմ: Գաղտնիքն այն է, որ ես սկսել եմ գնահատել կյանքիս ամեն րոպեն. ժամանակը մեծ ուժ է: Մեզնից շատերն այնպես են ապրում, կարծես, ժամանակն անսահմանափակ է: Ես էլ էի այդպես ապրում, բայց եկավ ժամանակ, և հետ նայելով՝ ես հասկացա, որ իմ տարիները թռչում են:

View this post on Instagram

A post shared by Lilit Basyan (@lilitbasyan) on

Ես չգիտեմ՝ որքան կյանք է տրված ինձ և չեմ ուզում կյանքիցս որևէ վայրկյան անցկացնել նեգատիվով: Ես ինձ շրջապատել եմ մարդկանցով, որոնք ինձ սիրում են հենց այնպես, որոնք դողում են ինձ համար: Ես վայելում եմ իմ որդուն, հաճույք եմ ստանում սիրելի աշխատանքից, ես գնում եմ դեպի իմ երազանքները, էլ ի՞նչ է պետք երջանկության համար: Երբ հոգիդ երջանիկ է, աչքերդ փայլում են: Ընտրությունը ձերն է՝ ուզում եք ձեր կյանքն անցկացնել երջանկության սպասումո՞վ, թե՞ տեսնել այն ամեն ինչում»:



© NEWS.am STYLE