«Մի շատ գողտրիկ դիլիջանյան անկյունում». Յուլյա Ֆինկի ու ամուսնու ջերմ լուսանկարը

18:41   5 օգոստոսի, 2020

Դերասանուհի Յուլյա Ֆինկն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Ֆինկը պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։ Նրանք մեղմ գրկախառնված են։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում գրել է. «Մի շատ գողտրիկ դիլիջանյան անկյունում, մեր դիմաց հրաշալի տեսարան է, տեսարանի լուսանկարը՝ հետո»։

View this post on Instagram

A post shared by Yulia Fink (@yuliya_fink) on

Օրերս հրապարակված կադրերում հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը ջինսե շորտ էր կրում, սպիտակ շապիկ ու բեժ գույնի վերնազգեստ։ Յուլյան սպիտակ սպորտային կոշիկներ էր ընտրել ու կերպարն ամբողջացրել աքսեսուրաներով՝ խոշոր պայուսակ, արեւային ակնոց։ «Վինտաժը, բոխոն ու Գյումրին հիանալի համադրություն են»,- հրապարակումը մակագրել էր նա։  



© NEWS.am STYLE