Ռիհաննան՝ «Harper’s Bazaar»-ի սեպտեմբերյան միանգամից 26 համարների շապիկներին

15:34   5 օգոստոսի, 2020

2020թ.-ի սեպտեմբերին «Harper’s Bazaar»-ի բոլոր 26 միջազգային պարբերականները կթողարկվեն գրեթե նույնպիսի շապիկներով։ Դրանց հերոսուհին երգչուհի եւ նախաձեռնող Ռիհաննան է։ Յուրաքանչյուր գլխավոր խմբագիր երկու լուսանկարից մեկն ընտրելու իրավունք է ստացել. դրանցից մեկում Ռիհաննան պատկերված է Chanel-ի, մյուսում՝ Miu Miu-ի սեւ ժակետով։

View this post on Instagram

A post shared by badgalriri (@badgalriri) on

Ոճի ձեւավորման ընթացքում օգտագործվել են նաեւ երգչուհու Fenty ապրանքանիշի իրերը։ Լուսանկարների հեղինակը հայտնի լուսանկարիչ Մարիո Սերենտիի դուստրն է՝ Գրեյ Սորենտին։ Համարները վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 8-ից։

Աղբյուրը՝ The Blueprint

Լուսանկարները՝ Harper’s Bazaar, Instagram



© NEWS.am STYLE