Երիտասարդական մանիկյուր սեպտեմբերի 1-ին ընդառաջ (ֆոտո)

19:38   30 օգոստոսի, 2013

Նոր ուսումնական տարվան հաշված օրեր են մնացել: Սեպտեմբերի 1-ին դպրոցներն ու բուհերը դռներն են բացելու աշակերտների եւ ուսանողների առջեւ: Իսկ մինչ այդ, նորաձեւության սիրահարները մտածում են իրենց զգեստապահարանի մասին: Հարկավոր է մտածել ամեն մանրուքի շուրջ: Այդ «մանրուքներից» մեկի՝ սեպտեմբերի 1-ի համար երիտասարդական մանիկյուրի մասին էլ այսօր խոսելու ենք:

Հայաստանի ուսումնական հաստատությունների մեծ մասում դեռեւս խիստ հագուկապ են պահանջում. նույնիսկ ավագ դպրոցի աշակերտուհիները չեն կարողանում ընկերուհիներին զարմացնել վառ եւ ինքնատիպ մանիկյուրով: Սակայն առաջին՝ տոնական օրը, կարելի է փորձել խախտել կարգը: Եղունգների համար դիզայներների առաջարկած երիտասարդական լուծումները կսազեն ցանկացած աղջկա՝ լինի ուսանող, թե՝ դպրոցական:

Ի դեպ, այս թարմ եւ ինքնատիպ գաղափարները պետք կգան ոչ միայն սեպտեմբերի 1-ին: Ներկայացնում ենք երիտասարդական մանիկյուրի ընտրանի, որոնք կարող են փոխարինել արդեն ծեծված, պարզ զարդանախշերին, որ առաջարկում են Երեւանի գրեթե բոլոր գեղեցկության սրահները: Եվ այսպես, ներկայացնում ենք ամենից հիթային եւ ստեղծագործ գաղափարները:

Կարինե Աբրահամյան



© NEWS.am STYLE