«Դեդփուլի» աստղ Ռայան Ռեյնոլդսը ներողություն է խնդրել ստրկատերերի նախկին պլանտացիայում հարսանիքի համար

16:59   5 օգոստոսի, 2020

«Դեդփուլի» աստղ, հոլիվուդյան դերասան Ռայան Ռեյնոլդսը ներողություն է խնդրել, որ իր ու Բլեյք Լայվլիի հարսանիքը տեղի է ունեցել պլանտացիայում։

Ամուսնական արարողությունը կայացել է 2012թ.-ին ԱՄՆ ամենագեղատեսիլ պլանտացիաներից մեկում, որը կոչվում է Բուն Հոլ։ Այն ներկառված է պատմական վայրերի ազգային ռեեստրում եւ Ամերիայի ամենահին ստրկատիրական պլանտացիաներից մեկն է։ Սակայն հակառասիտական բողոքի ֆոնին հին պլանտացիայում տեղի ունեցած հարսանիքը բոլորովին այլ իմաստ է ձեռք բերել, որը տեղին չէ ներկայիս Ամերիկայում։ Քննադատության ենթարկվել շատ հայտնիներ, որոնք երբեւէ անգիտակցաբար ռասիզմ են ցուցաբերել։ Վերջերս Fast Company-ին տված հարցազրույցում Ռայան Ռեյնոլդսը հայտարարել է, որ ինքն ու Բլեյքը զղջում են, որ իրենց հարսանիքը տեղի է ունեցել պլանտացիայում։

Блейк Лайвли поздравила Райана Рейнольдса с годовщиной свадьбы ...

«Սա այն է, ինչի համար մենք միշտ լրջորեն զղջալու ենք։ Սակայն դա այլեւս հնարավոր չէ ուղղել։ Այն, ինչ մենք ադ ժամանակ տեսել ենք, հարսանիքների անցկացման համար վայր է եղել, որը գտել ենք Pinterest-ում։ Այն, ինչ հիմա ենք տեսնում, վայր է, որը կառուցված է սարսափելի ողբերգության վրա։ Մի քանի արի անց մենք եւս մեկ անգամ ամուսնացել ենք, բայց արդեն տանը։ Իսկ ամոթը, միեւնույն է, մնում է։ Դրա նման հսկայական սխալը կարող է ձեզ կա՛մ ստիպել փակվել, կա՛մ վերաիմաստավորել իրավիճակը եւ գործողության դրդել։ Դա չի նշանակում, որ դու այլեւս չես սխալվելու։ Բայց սոցիալական պայմանավորվածությանը դիմակայելն ընթացք է, որը վերջ չունի»,- ասել է Ռայանը։

 



© NEWS.am STYLE