Արարատ Քեշյանը կրտսեր դստերը խորհուրդ է տվել թռչկոտել իր վրա ու զղջացել. զվարճալի տեսանյութ

14:01   5 օգոստոսի, 2020

«Универ» սերիալի աստղ, Ուրախների եւ հնարամիտների ակումբի բարձրագույն լիգայի չեմպիոն Արարատ Քեշյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել, երում պատկերված է, թե ինչպես է հոգատար հայրիկը կատարում փոքրիկ դստեր քմահաճույքները։

View this post on Instagram

A post shared by Ararat Keshchyan MU (@araratkeshchyan) on

«Երեկ ֆեյսթայմով Դիանային ասացի՝ չի կարելի թռչել մայրիկի վրա, կցավեցնես։ Թռիր հայրիկի վրա, նա մեծ է ու ուժեղ։ Ինչպես ասում են, ոչ ոք չի ստիպել քո կամքին հակառակ ասել, հայրիկ»,- տեսանյութը մակագրել է Քեշյանը։

Ավելի վաղ Արարատ Քեշյանը երկրպագուներին ուրախացրել է կնոջ ու երեխաների հետ լուսանկարով, որն արվել էր Սոչիում։

«Կադրում  է այսպիսի անդորր։ Միայն թե իմանայինք, թե ինչ է նշանակում տեսախցիկից այն կողմ հանգստացնել բանակը։ Իսկ այնտեղ եւս հինգ երեխա կար։ Ինչ-որ պահի ես սկսեցի խճճվել անունների հարցում։ Իսկ այսպեղ ամեն ինչ հրաշալի է»,- լուսանկարը մակագրել էր դերասանը։



© NEWS.am STYLE